19.04.2024
Ստեփանակերտում ընթանում է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը
prev Նախորդ նորություն

Հայաստանի համար առանցքային շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը. Թավադյան

Հայաստանի համար առանցքային շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ էապես մեծացնում է երկրի անվտանգությունը՝ հատկապես տնտեսական, նպաստում է ՀՆԱ-ի աճին, բարելավում է նրա կառուցվածքը, ապահովում է արտահանման աճը, օգնում է լուծել առևտրական բալանսի դեֆիցիտի հիմնախնդիրները և նպաստում բնակչության զբաղվածության հիմնախնդրի լուծմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով, երկրի մասնակցությունը այս կամ այն միությանը պետք է նպաստի արտահանման հնարավորությունների մեծացմանը և առևտրական հաշվեկշռի վիճակին:

«Հայաստանին անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները, անընդհատ մտածել ռուսաստանյան շուկայում ներկայությունը մեծացնելու հնարավորությունների մասին: Առանց Ռուսաստանի շուկայի Հայաստանին շատ ու շատ դժվար կլինի նշանակալից չափերով մեծացնել պատրաստի արտադրանքի արտահանումը»,- նշեց նա:

Թավադյանի խոսքով, 2019թ. դեպի Ռուսաստան մեր արտահանումը մեծացել է առաջանցիկ տեմպերով, կազմելով 718 մլն դոլար և աճելով 10,2%: Ռուսաստանը մեր արտահանման գլխավոր երկիրն է, նրան հաջորդում են Եվրոպական Միության երկրները, Իրանը և Միջին Արևելքի երկրները, Չինաստանը, և այլ երկրներ: Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանից ներկրումն աճել է 16,9% և կազմել է 1,631 մլրդ դոլար: Ռուսաստանից հետո հաջորդ տեղերը զբաղեցնում են Եվրոպական Միությունը, Իրանը և Միջին Արեւելքի երկրները, այնուհետ՝ Չինաստանը և այլ երկրներ:

«Ընդհանուր առմամբ Հայաստանի արտահանումը 2019թ. ավելացել է 9,3%-ով, իսկ ներկրումը` 10,9%: Դրամի կայունության պայմաններում այս ազդեցիկ ցուցանիշները ձեռք են բերվել հիմնականում դեպի Ռուսաստան, մասնավորապես նաև դեպի Չինաստան արտահանման ծավալների աճի շնորհիվ»,- ներկայացրեց Թավադյանը:
Էապես աճել է զբոսաշրջիկների թիվը: Բանախոսը տեղեկացրեց, որ Հայաստանը երրորդ տարին է քայլ առ քայլ մոտենում է 2 մլն զբոսաշրջիկ խորհրդանշական սահմանին. 2019թ. հանրապետությունն ընդունել է 1894377 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա հետ համեմատած ավելի է 14,7%-ով: Ռուսաստանցի զբոսաշրջիկները կազմում են արտասահմանյան զբոսաշրջիկների ամենամեծ խումբը. «Չենք կարող չնկատել, որ զբոսաշրջության աշխարհագրության և ֆինանսական կողմի վիճակագրական տվյալները շարունակում են մնալ անհասանելի կամ շատ ուշացած, ինչը խնդիր է ստեղծում ոլորտի թափանցիկությունը գնահատելու համար»:

Բացի այս, Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական պատրաստի արտադրանքի գլխավոր շուկան: Բոլոր տրանսֆերտների 63-65% Հայաստան է մտնում Ռուսաստանից: Էներգոռեսուրսների ճնշող մեծամասնությունը ստացվում է ՌԴից (գազ՝ 90%, միջուկային վառելիք՝ 100%): Ռուսական ընկերություններին է բաժին ընկնում մեր տնտեսության մեջ ուղիղ ներդրումների 51%: Եվ շատ կարևոր է իմանալ, որ ռուսական վարկերը նպատակային են և ծառայում են տնտեսության զարգացմանը, ընդգծեց Թավադյանը:

«2019թ. հոկտեմբերի 1-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում վարչապես Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը տտրամադրված է առավելագույնս արդյունավետ դարձնել Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ում և գործադրելու է բոլոր ջանքերը համագործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնականում հասանելիության համար: Հայաստանի գրավչության մեծացմանը չեն կարող չնպաստել կոռուպցիայի մակարդակի էական նվազեցման հրապարակված ցուցանիշները: Թրանսփերենսի ինթերնեշնըլը վկայում է, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանում կազմել է 42, և մենք նախկինում 105-րդ տեղից բարձրացել ենք 77 տեղը, ինչն ունի առանցքային նշանակություն ներդրումային միջավայրի բարելավման համար: Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագետները համոզված են, որ միանգամայն իրատեսական է խնդիր դնելը մտնելու կոռուպցիայից «մաքուր» 50 երկրների ցանկի մեջ: Սրա համար անհրաժեշտ է պետության և վերնախավի քաղաքական կամքը»,- շեշտեց նա:

Աշոտ Թավադյանը նաև ասաց, որ շատ կարևոր է, որ Հայաստանը և Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում միասին աշխատեն որոշակի սահմանափակումները լիակատար կերպով վերացնելու համար: Հայաստանի կողմից առևտրական այդ սահմանափակումների թիվը կազմում է 47, Ռուսաստանի կողմից՝ 55: Սրա համար հարկավոր է նախևառաջ համաձայնեցված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության իրականացում:

«Տնտեսական զարգացման ցուցիչներ հանդիսացող այս բոլոր թվերի և ցուցանիշների ներքո առաջանում է բնական հարց. որտե՞ղ է թաքնված տնտեսական զարգացման համար դեռևս չօգտագործված ներուժը և ի՞նչ գործիքակազմով է հարկավոր ճանապարհ բացել կայուն և նշանակալից տնտեսական առաջընթացի համար»,- հավելեց Թավադյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն հինգերորդ անգամ ամփոփել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները:


 


 

Ի՞նչ հարցեր են քննարկվել ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel