23.11.2024
Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Բանակում 2020-ին 12 զինվոր է զոհվել, բայց պատգամավորները լուռ են․ Էդիկ Բաղդասարյան

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ, Hetq.am գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է արել անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերին։


«2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է։


Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն։ Իսկ դա հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի»,- գրել է Բաղդասարյանը։


Փետրվարի 12-ին հայտնի դարձավ Արցախում «չպարզված հանգամանքներում» երկու զինծառայողի մահվան մասին: