19.04.2025
Սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ. Թևան Պողոսյան
prev Նախորդ նորություն

Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել. ՔԿ

Արցախում փետրվարի 12-ին 2 զինծառայողի մահվան դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:


Կատարվում է նախաքննություն:


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:


2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:


Կատարվում է նախաքննություն:


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:


 


 

Բանակում 2020-ին 12 զինվոր է զոհվել, բայց պատգամավորները լուռ են․ Էդիկ Բաղդասարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար