19.04.2025
Քաղավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ. Ռևազյան
prev Նախորդ նորություն

Սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ. Թևան Պողոսյան

Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ։ Իսկ դա առանց սիրո ու հանդուրժողականության չես անի, առանց իրար ցավ զգալու չես անի։ Իսկ դա առանց ապագայի մասին երազանքի չի լինում, առանց իրար հետ միասին ապրել սովորելու չի լինում։ Դա սկսվում է մեղքն ու մեղավորությունը նախ ինքդ քո, ոչ թե կողքինի մեջ փնտրելով, որ այլոց մեղադրելով խնդրից խուսափես։ Ահս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:


Նրա խոսքով, փոփոխությունը պիտի սկսես քեզնից, որ փոխվելով սկսես օգնել կողքինին փոխվել։


«Մնացած բոլոր դեպքերում ցավը չի պակասելու, միայն ավելանալու է։ Ինչպես որ այսօր է։ Ու ես գիտեմ, այսօրվա մեղավորը ես եմ, հենց ես...


Հ.Գ. վստահ եմ` եղել են վարտիքի թեմայի շուրջ պատկան օղակների ուշադրությունը հրավիրողներ, բայց ցավն այն է, որ իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները»,- գրել է նա:

Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար