15.02.2026
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2300 թուրքական որսորդական փամփուշտ
prev Նախորդ նորություն

Քաղավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ. Ռևազյան

Արցախի օդանավակայանի գործարկման թեմայով շատ քննարկումներ ենք ունեցել, որովհետև իսկապես ուզում ենք լուծումներ գտնել: Այս մասին ԱԺ-ում այսօր՝ փետրավարի 13-ին, հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։


«Բայց փաստն այն է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է օդային տարածքը փակել։ Մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ։ Դա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել», - ասաց նա։


Պատգամավոր Սասուն Միքայելյանն ի պատասխան հետաքրրքվեց՝ Հայաստանը միջազգային ատյաններում փորձո՞ւմ է այս թեմայով քննարկումներ անցկացնել։ «Մեր մակարդակով ոչ, ավելի բարձր մակարդակով՝ չեմ ուսումնասիրել։ Սա մեր մակարդակի լուծում չէ, սա քաղաքական խնդիր է», - ասաց Ռևազյանը։

Սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ. Թևան Պողոսյան
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը