19.04.2025
Բանակում 2020-ին 12 զինվոր է զոհվել, բայց պատգամավորները լուռ են․ Էդիկ Բաղդասարյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը. Աղաջանյան

Գերմանիայի Դաշնություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:


Նա, մասնավորապես, արձագանքել է սոցիալական կայքի օգտատերերից մեկի գրառմանը, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:


«Նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի»,- ընդգծել է Աղաջանյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ, կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:


Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: 


 


 

Նախագահն ու ՄԻ պաշտպանը քննարկել են Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար