23.11.2024
Ներքաղաքական ստատուս-քվոն ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

«Կոնսենսուս մինուս մեկ». Քոչարյանն էլիտաներին կոչ է անում համախմբվել

Աշունը քաղաքականապես ակտիվ էր եւ վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձեւավորումը, ինչպես նաեւ կորոշվի օրակարգը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձեւավորված իշխանությունը՝ մնացել։ Այդ մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


«Խորհրդարանը, ինչպես եւ սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձեւավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու»,-նշել է նա։


Քոչարյանն անգամ բանտից շարունակում է գնահատել ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակն ու քաղաքական էլիտաներին համախմբվելու կոչ անում՝Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով՝«կոնսենսուս մինուս մեկ» բանաձևով:


Քոչարյանի մեսիջը կայանում է նրանում, որպեսզի ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը մի կողմ թողնեն այժմ և նախկինում առկա տարաձայնություններն ու հիմնական թիրախ ընտրեն այսօրվա իշխանությունների հեռացումը՝ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով:


Նա կանխատեսում է քաղաքական նոր լանդշաֆտի ձևավորում՝նոր ընդդիմադիր բևեռներ, որոնց քննադատության սլաքը պետք է ուղղվի կառավարության այսօրվա աշխատանքին՝այդ կերպ էլ ավելի ուժեղացնելով հասարակության հիասթափությունը Փաշինյանից և նրա թիմից:


Բանտում գտնվելու հանգամանքն էլ ավելի է ամրապնդում Քոչարյանի՝քաղաքական բանտարկյալի կամ հալածյալի իմիջը, ինչը միայն ավելացնում է նրա քաղաքական դիվիդենտներն ու փոխում հասարակության մի զգալի հատվածի վերաբերմունքը նրա նկատմամբ, քանի որ նա չի փախել երկրից, այլ վերադարձել է ու մասնակցում է դատական գործընթացին:


Այդ կերպ նրան հաջողվեց գործող իշխանությունների ձեռքից վերցնել ևս մեկ խաղաքարտ՝Քոչարյանի չվերադառնալն արտերկրից գործող իշխանությունները կներկայացնեին, որպես փախուստ և պատասխանատվությունից խուսափելու տարբերակ:


Քոչարյանի մատնանշած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անընդունելի են Փաշինյանի համար, քանի որ դա նշանակելու է իշխանության կորուստ՝հասարակության որոշ հատվածը հասկացել է, որ նրա թիմն անընդունակ է լուծելու բազմաթիվ սոցիալ-տնտեսական և այլ կարևոր հարցեր, իսկ ձերբակալությունների հետ կապված շոուներն արդեն չեն բարձրացնում իշխանությունների վարկանիշը: Այսինքն, միայն ձերբակալություններով ռեյտինգը բարձրացնելու մեխանիզմն այլևս անցյալում է:


Ենթադրվում է, որ Փաշինյանն ոչ մի պարագայում չի գնալու արտահերթ ընտրությունների՝հասարակության խորը հիասթափության և բազմաթիվ ընդդիմադիր բևեռների առկայության պայմաններում:


Արտահերթ ընտրությունները՝ֆորս-մաժոր են և կարող են հեռացնել գործող իշխանություններին՝այդ պատճառով իշխանություններն ամեն ինչ անելու են այդ սցենարից խուսափելու համար: