18.04.2025
«Սորոսական դեսանտը»՝ ՀՀ-ի ազգային անվտանգության սպառնալիք
prev Նախորդ նորություն

Ներքաղաքական ստատուս-քվոն ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին

Միանշանակ է, որ մենք չենք ուզում փոխել կառավարման համակարգը, այսինքն՝ խորհրդարանականից նախագահական կամ կիսանախագահական, նման մտադրություն չկա: Այդ մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը» խմբակցություն) Լենա Նազարյանը:


Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չի կանխատեսում:


«Խորհրդարանի արտահերթ ընտրությունների համար սահմանադրությունում կոնկրետ մեխանիզմներ, դեպքեր են դրված: Իմ կանխավարկածն այն է, որ մենք կունենանք հերթական խորհրդարանական ընտրություններ: Այսինքն` ամեն ինչ տանում է դրան»,-նշել է Փաշինյանը:


Փաշինյանի թիմը չի ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ լավ գիտակցում են, որ նույն պահին կորցնելու են իշխանությունն ու տեղի ունենա քաղաքական ռևանշ՝տարբեր ուժերի մասնակցությամբ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն արտահերթ ընտրությունների պարագայում համախմբվելու են ընդդեմ Փաշինյանի, որպեսզի նրա քաղաքական ուժն այլև ճնշող մեծամասնություն չհավաքի ընտրություններում:


Իմ քայլը չի ցանկանում փոխել համակարգը, քանի որ այն իրենց ձեռնտու է՝նրանք հսկում են թե օրենսդիր, թե գործադիր մարմինները, ինչպես նաև մարզպետներին: Ուժայիններն այս համակարգի պայմաններում ուղիղ ենթարկվում են վարչապետին, ինչը թույլ է տալիս բոլոր քաղաքական ուժերին պահել հսկողության տակ և թույլ չտալ որևէ հեղաշրջում կամ դրա փորձ:


Ներքաղաքական ստատուս-քվոն ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին և նա հստակ մեսիջ է հղում ներքաղաքական դաշտի բոլոր ակտորներին, որպեսզի նրանք պատրաստվեն հերթական խորհրդարանական ընտրություններին:
Իրականում, ընդդիմադիր ուժերը նույնպես հասկանում են, որ այս պահին չկան գործուն մեխանիզմներ, որպեսզի կարողանան հասնեն այսօրվա կառավարության հրաժարականին:


Ընդդիմադիր ուժերը շարունակում են Փաշինյանի ու նրա թիմի թրոլինգը, հյուծում են նրա վարկանիշն՝օգտագործելով վարչապետի և նրա թիմի քայլերն ու այդ կերպ քաղաքական պայքարը տեղափոխվում է սոցցանցեր՝այլ ոչ թե հրապարակներ և փողոցներ: Այսօրվա քաղաքական պայքարն ոչ թե գաղափարների ու ծրագրերի պայքար է, այլ փոխադարձ քննադատության և հումորային ոճի մեջ թրոլինգի:

«Կոնսենսուս մինուս մեկ». Քոչարյանն էլիտաներին կոչ է անում համախմբվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար