26.11.2024
Ադրբեջանը առաջին անգամ գնելու է Stadler FLIRT տեսակի գնացքներ
prev Նախորդ նորություն

Գախարիան պաշտոնյաներից պահանջել է կրկնապատկել ուշադրությունը ընդդիմության բողոքների ֆոնին

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իշխանության ներկայացուցիչներից պահանջել է կրկնապատկել ուշադրությունը, որպեսզի ապահովվի աշխատանքի արդյունավետությունն ընդդիմության բողոքների ֆոնին:


«Վերջին օրերի ընթացքում ակնառու է, որ անպատասխանատու քաղաքական գործիչների բոլոր դեստրուկտիվ գործողությունների նպատակը պետության արգելափակումն է: Նրանց գործողությունները չեն նշանակում պետական ինստիտուտների արգելափակում: Դա նշանակում է ամբողջ պետության արգելափակում, ուստի ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կրկնապատկի ուշադրությունը, կենտրոնացումը, որպեսզի ամեն օր սովորական ռեժիմով շարունակենք պետական հաստատությունների արդյունավետ աշխատանքը»,- ասել է Գախարիան: