23.11.2024
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր
prev Նախորդ նորություն

Սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը վերադարձվեց քրեակատարողական հիմնարկ

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Երևան ֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։


Հիշեցնենք, Գագիկ Խաչատրյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխվել հոկտեմբերի 10-ին՝ հետազոտման համար: Չորս օր անց՝ հոկտեմբերի 14-ին, նրան վերադարձրեցին «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ:


Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին, երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։


Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: