21.04.2025
Հայաստանը հանձնառու է ապահովել Արցախում ազատ ընտրությունների կայացումը. Ավինյան
prev Նախորդ նորություն

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի ուղեբեռում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։


Oդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։


Համաձայն սահմանված ընթացակարգի կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանությանը։


Օդանավակայանը շնորհակալություն է հայտնում «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և ուղևորների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար։


 

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար