26.11.2024
Բակո Սահակյանը օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Մսամթերք արտադրողները նախարարի հետ քննարկել են դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող տնտեսավարողների հետ։ Հերթական հանդիպումը մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։


Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։


Տնտեսավարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշակման խնդիրներին։


Քննարկվել են նաև արտադրողների և իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։