26.11.2024
Կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1մլրդ. 816մլն դրամ. ՔԿ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:


Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան:


Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։


Ձեզ հետ միասին աղոթում ենք բոլոր անմեղ զոհերի համար և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին»։