24.11.2024
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի միջուկային անվտանգությունն առավելագույն 4 միավորից 3.82 է

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների խմբի գնահատմամբ, ՀՀ միջուկային անվտանգության մակարդակն առավելագույն 4 միավորից 3.82 է, հայտնել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:


Նշվում է, որ հունիսին 7-օրյա ստուգողական առաքելությամբ Հայաստանում էր գործակալության փորձագետների խումբը, որի նպատակն էր քննարկել 2015 թվականի IRRS-ի (գործակալության կարգավորող մարմնի գործունեության դիտարկման միասնական առաքելությունը) կողմից տրված առաջարկների և խորհուրդների իրականացման ընթացքը:


Ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով և հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:


ԱԷՄԳ-ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանը ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքն առկա մարտահրավերների պայմաններում: