26.11.2024
Երևանը CNN-ի ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների քսանյակում է հայտնվել
prev Նախորդ նորություն

Բացառել բացասական երևույթները. բանակում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը, հայտնել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Նպատակն է ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառել, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնել, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքել և ընթացք տալ, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովել, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդել:


Ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 12:00-ից 20:00-ը՝ 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով: