24.04.2025
Բացառել բացասական երևույթները. բանակում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը
prev Նախորդ նորություն

Ինչպիսի՞ն է իրավիճակը շփման գծում. Կասպշիկը հանդիպել է Արցախի ղեկավարությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:


ԱՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:


Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի:


Այնուհետեւ Կսպշիկին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:


Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:


 

Ծե՞ծ է եղել. զինծառայող Գալոյանի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար