Պորոշենկոյի ճակատագիրը Փաշինյանի համար պետք է նախազգուշացում լինի. Atlantic Council
Հայաստանում շարունակվող քաղաքական դրաման նոր թափ հավաքեց մայիսի կեսերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշմանը, իր աջակիցներին կոչ արեց արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը՝ «Թավշյա հեղափոխության» «երկրորդ փուլը» սկսելու համար: Հունիսի 5-ին Փաշինյանը հայտարարեց միասնական հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ծրագրերի մասին, որը նպատակ ունի կոռուպցիայից մաքրել ՀՀ դատական համակարգը, գրում է Atlantic Council-ը:
Այդ իրադարձություններն ընդգծում են Հայաստանի նկատմամբ իր եւ իր իշխող կոալիցիայի հետհեղափոխական տեսլականի հարցով Փաշինյանի ջանքերը: Դրա համար Փաշինյանն ու իր կառավարությունը պետք է առանցքային բարեփոխումներ իրականացնեն, որոնք նա խոստացել էր՝ գլխավորելով 2018թ. ապրիլին զանգվածային բողոքի ալիքը, որի արդյունքում պաշտոնաթող եղավ երկրի վարչապետը:
Փաշինյանն օգուտ քաղեց իր նախորդների անգործությունից: Ինչպես Պորոշենկոն, այնպես էլ Փաշինյանը դիմեց դժգոհ ժողովրդին՝ խոստանալով չեզոքացնել ստատուս-քվոն: Նրա նոր Հայաստանը պետք է ազատ լինի քաղաքական եւ տնտեսական հնարավորությունների նկատմամբ օլիգարխիկ վերահսկողությունից:
«Թավշյա հեղափոխությունից» գրեթե 1 տարի անց դիտորդների մեծ մասը, կարծես, համակարծիք են, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը մինչ այժմ կատարել են իրենց խոստումներն ու հավատարիմ են մնում կոռուպցիան արմատախիլ անելու իրենց ծրագրերին: Անցած տարվա նոյեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում օլիգարխներ չկան»:
Պորոշենկոյի քաղաքական պարտությունը պետք է զգուշացում լինի Փաշինյանի եւ նրա կառավարության համար: