25.11.2024
Պորոշենկոյի ճակատագիրը Փաշինյանի համար պետք է նախազգուշացում լինի. Atlantic Council
prev Նախորդ նորություն

Լավրով. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում

Մենք անտարբեր չենք այն գործընթացների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում, քանի որ նրանք մեզ համար եղբայրական ժողովուրդներ են, ում հետ մենք ունենք փոխհարաբերությունների երկարատև պատմություն, այդ թվում մեկ պետության շրջանակներում: Այդ մասին ԱԻՖ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին Լավրովը նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի առանցքային գործընկերն է Անդրկովկասում:


«Հայաստանի հետ մենք ունենք ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական խողովակներով, ինչպես նաև միջազգային հարթակներում: ՌԴ-ն ՀՀ առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ կերպով զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմա-տեխնիկական ծրագրերը»,- նշել է նա: