24.11.2024
Նեթանյահուն զգուշացրել է Իրանին
prev Նախորդ նորություն

Իրանցի դեսպանն ասել է, որ դեպքում Թեհրանը կդադարեցնի ուրանի ակտիվ հարստացումը

Իրանը, մեծացնելով ուրանի հարստացման մակարդակը, չի խախտել իրանական միջուկային գործարքի շրջանակում գործողությունների ծրագիրը, և, եթե «եվրոպական եռյակը» կատարի իր խոստումները, Թեհրանը կդադարեցնի ակտիվ հարստացումը: Այդ մասին ասել է Չինաստանում Իրանի դեսպան Մոհամադ Քեշավարզ-Զադեն:


«Իրանը, որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ, սպասել է մի ամբողջ տարի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ գործարքից: Մենք փորձում էինք պահպանել համաձայնագիրը, սակայն, ցավոք, «եվրոպական եռյակը» չի կատարել իր խոստումները, ուստի Իրանը հայտարարել է, որ գործարքի հարցում կհետևի «Որքան քիչ, այնքան`քիչ» սկզբունքին»,- ասել է նա: