25.11.2024
ԱՄՆ-ն նախատեսում է զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք
prev Նախորդ նորություն

Թրամփի վարչակազմը փորձել է մեղմացնել Իրանի նկատմամբ հռետորաբանությունը

ԱՄՆ պաշտոնական անձինք, որոնք Կոնգրեսին տեղեկացրել են Իրանի հետ կապված իրավիճակի մասին, փորձել են օրենսդիրներին համոզել, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է զսպել Թեհրանի ագրեսիան, այլ ոչ թե հարձակվել Իսլամական հանրապետության վրա, հաղորդում է Reuters-ը:

«Հուսով եմ՝ նրանք կմեղմացնեն հռետորաբանությունը: Նրանք փորձել են նման տպավորություն ստեղծել»,- ասել է Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդն ու պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ճեպազրույց էին անցկացրել այն բանից հետո, երբ օրենսդիրները՝ հանրապետականներն ու դեմոկրատները, մի քանի շաբաթվա ընթացքում պահանջել են հավելյալ տեղեկություն տրամադրել Իրանի հետ լարվածության սրման մասին: