23.04.2025
Foreign Affairs: ՌԴ-ն այս պահին Սիրիայում ամենաազդեցիկ ուժն է
prev Նախորդ նորություն

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում հայ խաղաղապահներին

Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 26-ին կազմակերպվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։


Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին:


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվել է ճաշ:


Օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունել է դեսպան Վահագն Աթաբեկյանը: Նա վերահաստատել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթել հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:

Ասադը հաղթել է երկրի ներսում զինված դիմակայությունում. Պուտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան