25.11.2024
Թուրքիան ցանկանում է ավելացնել ռազմական արդյունաբերության արտահանման ծավալները
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահն առաջարկել է դատի տալ ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցների պատճառով

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի հնարավոր է համարել միջազգային դատական ատյաններում ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցների քաղաքականության պատճառով դատի տալը:

«ԱՄՆ-ը մեզ վրա ամենակոշտ պատժամիջոցներն են դրել։ Դա ազդել է ազգային արժույթի արժեքի վրա, մեծացել է գնաճը, բայց մենք գլուխ հանեցինք։ ԱՄՆ-ը գնում է սխալ ճանապարհով, եւ մենք պետք է պայքարենք։ (Իրանի) դատական իշխանությունները պետք է հայց ներկայացնեն ԱՄՆ-ի, նրա պաշտոնյաների եւ այդ պատժամիջոցների հեղինակների դեմ՝ մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով»,- նշել է Ռոհանին։


Նա ավելացրել է, որ Ամերիկային «չի հաջողվի ծնկի բերել Իրանին»։