23.11.2024
The Hill-ը. ԱՄՆ-ն Էր Ռիադին սպառնացել է զենքի մատակարարումների արգելքով
prev Նախորդ նորություն

Պոմպեոն հերթական անգամ Իրանին մեղադրել է «ողջ աշխարհում ահաբեկչությանն աջակցելու» մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերթական անգամ Իրանին մեղադրել է «ողջ աշխարհում ահաբեկչությանն աջակցելու» մեջ։ Այս հայտարարությունը Պոմպեոն արել է այն բանից հետո, երբ Գերմանիան որոշել է Բելգիային հանձնել իրանցի դիվանագետ Ասադոլ Ասադիին, որին կասկածում են ահաբեկչության կազմակերպման մեջ։

«Մենք աջակցում ենք մեր եվրոպական համախոհներին՝ ողջ աշխարհում Իրանի կողմից աջակցվող ահաբեկչության սպառնալիքները բացահայտելու եւ դրանց հակազդելու հարցում։ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել իր գործընկերների եւ համախոհների հետ՝ իրանական ռեժիմի ստեղծած սպառնալիքին դիմակայելու համար»,- նշել է նա։