24.11.2024
ՀՀԿ խմբակցությունը որեւէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապը դեռ հաստատված չէ

Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյաանի հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ.

«Աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ, և կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի երկայնքով իրավիճակը անհամեմատ ավելի հանդարտ է», - ասաց Փաշինյանը:


Նա նաև անդրադարձավ Աշոտյանին անհանգստացնող հարցին` Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին.
«Կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք ու այդ տեղեկանքը կփոխանցվի Արմեն Աշոտյանին»,- հավելեց վարչապետը: