22.04.2025
Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապը դեռ հաստատված չէ
prev Նախորդ նորություն

Դա անհնար է. Փաշինյանը հիշեցրեց ՀՀ դիրքորոշումը` ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության մասով

Այդ հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է` Հայաստանը երբեք իր համաձայնությունը չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում նման հարցերը լուծվում են կոնսենսուսով ու, բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում անիմաստ է նույնիսկ այդ հարցի վերաբերյալ խոսելը:

Վարչապետ նաև մատնանշեց այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցության մասին որևէ պաշտոնական գործընթաց չկա, այդ մասին կան միայն հրապարակումներ։

Մամուլ. Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ԱԺ ընդունած աղմկահարույց օրինագիծը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան