15.04.2025
Անկարան կմեծացնի ռազմական կոնտինգենտը Կիպրոսի հյուսիսում
prev Նախորդ նորություն

Բախտաձեն ու Թրամփի խորհրդականը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցն ԱՄՆ սկսվել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Վրաստանի առջև ծառացած մարտահավերներն ու երկկողմ ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցերը: Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը:

«Մենք քննարկել ենք Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու ԱՄՆ-ի դերը՝ դրանք համատեղ ուժերով հաղթահարելու գործում: Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և տնտեսական այլ հարցեր: Մեզ համար շատ կարևոր է տնտեսական ոլորտում մեր հարաբերությունների ամրապնդումը: Այս ուղղությամբ վրացական կառավարությունն իր ծրագիրն է ներկայացրել պարոն Բոլթոնին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Հայ-ամերիկյան ռազմական հարցեր. ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին
Հաջորդ նորություն next