23.11.2024
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը չի մեկնաբանում Բաքվի իր գործընկերոջ աղմկահարույց հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Պուտինը հանձնարարել է մշակել ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման հնարավորությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին երկրի Ռուսաստանի բանկին ու կառավարությանը հանձնարարել է ուսունասիրել զբաղվել արժութային միության ստեղծման նպատակահարմարության և հնարավորության մշակմամբ։

«Ռուսաստանի բանկին ու կառավարությանը մինչև սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ համատեղ մշակել ԵՏՄ միասնական արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները՝ հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարության և հնարավորության մշակմամբ», - նշված է Պուտինի հրամանագրի տեքստում, որը տեղադրված է Ռուսատանի նախագահի պաշտոնական կայքում։

Չնայած նրան, որ ԵՏՄ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել էին միայն 2025 թ.-ին սկսել միասնական արժույթի մշակման մասին քննարկումներ, սակայն ահագնացող տնտեսական ճգնաժամը և Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները, մասնագետների կարծիքով, կարող են էականորեն արագացնել այդ գործընթացը: Այդ մասին մասնավորապես գրել էր ապրիլին նաև «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, պարբերականը, հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին, գրել էր, որ Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, և այն կոչվելու է «ալթըն» կամ «եվրազ»: Աղբյուրը նաև նշել էր, որ նախատեսվում է ստեղծել Եվրասիական կենտորնական բանկ՝ վերազգային լիազորություններով, որի գտնվելու է Ալմաթիում:

Մեկնաբանների կարծիքով, Պուտինի հանձնարարականը առաջին լուրջ քայլն է ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման հնարավորությունների շուրջ քննարկումներ սկսելու ուղղությամբ: Հատկանշական է, որ նախօրեին Ղազախստանի կենտրոնական բանկը հայտարարել էր կառավարության կողմից հաստատված մինչև 2016 թ. դոլարը երկրի տնտեսությունից դուրս մղելու ծրագրի մասին: