Հայաստանը Ռուսաստանից կստանա նոր ռազմական վարկ՝ 100 մլն դոլարի չափով. ՊՆ
Հայաստանը Ռուսաստանից կստանա նոր ռազմական վարկ՝ 100 մլն դոլարի չափով: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է»,- հայտարարեց նախարարը:
Նրա խոսքով, այս պահին ինքը ոչ իրավասու է, ոչ էլ կարող է բացահայտել, թե ռազմական ինչ տեխնիկա է ձեռք բերվելու այդ վարկային միջոցներով: Ըստ Տոնոյանի՝ այս պահին բանակցությունները շարունակվում են:
Ավելի վաղ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետաքրքրված է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռք բերմամբ: Ճշտող հարցին՝ խոսքը նաև դրա մասին է, պաշտպանության նախարարն ասաց, որ բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը և ներդրումը Զինված ուժերում առաջնահերթություն է:
Հիշեցնենք, օգոստոսի կսզբին Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը հնարավոր է դիմի Ռուսաստանին երրորդ ռազմական վարկի համար։
ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինություն, ներկայումս պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին: