24.11.2024
ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մաքրել են Նոր Կյանքի ջրատարը
prev Նախորդ նորություն

Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ պետ

Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։


Նա մանրամասնեց, որ մեղադրանքն առաջադրվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով։ Խաչատրյանը հիշեցրեց տարիներ առաջ աղմուկ հանած Wikileaks-ի հրապարակումները.

«Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները, ճնշում էր եղել սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ։ Նա բարձրաձայնել էր ու դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին և հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից ճնշումներ են եղել իր վրա, որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում: Ճնշումներ փորձել են գործադրել Արմեն Գևորգյանը և մեկ այլ պաշտոնյա», - հայտարարեց Խաչատրյանը։

Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։