25.04.2025
Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին
prev Նախորդ նորություն

ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի ՌԴ-ում կացության իրավունք ստանալը

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հեշտացված կարգով կացության իրավունք տրամադրել օտարերկրացիներին, որոնք ԽՍՀՄ քաղաքացիություն կամ Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեն։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյին։


Առաջարկվում է կացության իրավունք տրամադրել` շրջանցելով ժամանակավոր բնակության փուլը։


«Աշխատանքներ են իրականացվում նախագահի հանձնարարականի վերաբերյալ, մենք առաջարկում ենք Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեցող կամ ՌԽՖՍՀ տարածքում ծնված և խորհրդային քաղաքացիություն ունեցած օտարերկրացի անձանց կացության իրավունք տրամադրել՝ շրջանցելով ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու փուլը»,- ասել է Գորովոյը:


Նրա խոսքով` նախարարությունը պատրաստ է մինչև օգոստոսի 31-ն այդ օրինագիծը մտցնել կառավարություն։

Իլհամ Ալիևը Մոսկվա կայցելի սեպտեմբերի 1-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար