24.11.2024
Սոթքի ոսկու հանքում արտադրությունը դադարեցված է. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ համազեկուցողները ԱԺ-ում քննարկել են արտահերթ ընտրությունների անցկացումը

Մայիսի 23-25-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանում են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինան եւ Ջուզեպպե Գալատին:


Մայիսի 24-ին նրանք հյուրընկալվել են Հայաստանի խորհրդարանում եւ առանձին հանդիպումներ ունեցել ՀՀ ԱԺ ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:


Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներին, բարեփոխումների իրականացման ընթացքին, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի:

Քննարկվել են նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին վերաբերող հարցեր: