25.11.2024
Դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ համազեկուցողները ժամանում են Երևան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ը կայցելեն Հայաստան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը: Այս մասին ասված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:


Նշվում է, որ քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների, նոր կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների վրա:


Համազեկուցողները ծրագրում են հանդիպումներ ունենալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումներ կլինեն նաև խորհրդարանական ուժերի , դատական համակարգի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: