Մարտական դիրքում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի դի. ՊՆ

388

Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:


ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:


ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...