24.11.2024
STAR նավթավերամշակման գործարանի համար նավթի առաջին խմբաքանակը կառաքեն Ադրբեջանից
prev Նախորդ նորություն

Նախագահի թեկնածու Փերինչեքը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից

Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» («Vatan») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, եթե ինքն ընտրվի պետության բարձրագույն պաշտոնում:

«ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի թշնամու է տեսնում, թեեւ Թուրքիան նրա անդամն է: Հենց վերջերս դաշինքն անցկացրել է վարժանքներ, որտեղ Աթաթյուրքը եւ Թուրքիայի գործող նախագահը ներկայացված էին որպես մարտական թիրախներ: ԱՄՆ-ը օգնում է ահաբեկչական քրդական խմբավորումներին, զենք է մատակարարում նրանց, ուստի Թուրքիան եւ ԱՄՆ-ը արդեն այժմ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ են: Երբ մենք իշխանության գանք, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, ամերիկյան ինքնաթիռներն Ինջիռլիկի ավիաբազայից կմեկնեն տուն, իսկ բազան ամբողջովին կանցնի թուրք զինվորականների հսկողության ներքո, եւ Թուրքիայում ամերիկյան ոչ մի ռազմական ներկայություն չի մնա»,-ասել է Փերինչեքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի մասնակցությամբ մարտին զորավարժություններ են անցկացրել արեւելյան Միջերկրականում, որոնք ուղղված էին Թուրքիայի դեմ: «Ես դա գնահատում եմ որպես մեծ վտանգ Թուրքիայի համար, եւ այդ կապակցությամբ Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի հետ մեր բարեկամությունը գերակա է…

ԱՄՆ-ն սկսել է սպառնալ Իրանին, դուրս է եկել միջուկային գործարքից եւ սպառնում է պատժամիջոցներով: Երկյուղներ կան, որ ԱՄՆ-ը Երուսաղեմի պատճառով բռնկած հրդեհը բորբոքելուց հետո ռմբակոծումների կենթարկի Իրանը»,-նշել է գործակալության զրուցակիցը: Ընդ որում, ինչպես կարծում է Փերինչեքը, Իրանի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքներն ավելի շատ ուղղված են Թուրքիայի դեմ: