22.04.2025
Թբիլիսին պատրաստ է պայմանավորվել ՌԴ հետ ՀՀ առևտրային միջանցքների գործարկման շուրջ. Աբաշիձե
prev Նախորդ նորություն

Կվիրիկաշվիլին կհանդիպի Պոմպեոյի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մայիսի 21-ից 23-ը աշխատանքային այցով գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Կառավարության ղեկավարը, Միացյալ նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ միասին, բացելու է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի լիագումար նիստը:

Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցելու է նաև, ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության ամենամյա կոնֆերանսին, որը անց է կացվելու Վաշինգտոնում «Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտի» և The Heritage Foundation-ի կազմակերպմամբ:

Այցի շրջանակներում ծրագրված են երկկողմ հանդիպումներ, ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ կոնգրեսի տարբեր կոմիտեների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 23-ին Վրաստանի վարչապետը ներկա է գտնվելու Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, որը անց է կացվելու Վրաստանի դեսպանատան կազմակերպմամբ, Վաշինգտոնում «Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտ»-ում:

Վրաստանի պատվիրակության կազմում են, առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդատու Թեդո Ջափարիձեն:

Ադրբեջանը գազ կմատակարարի Բուլղարիային 2020 թվականից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան