28.11.2024
Լիտվայի օրենսդիր մարմինը հաստատեց ՀՀ-ԵՄ  համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը. պաշտոնական

Ազգային ժողովում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:


Հիշեցնենք, որ մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: