20.04.2025
Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը ՀՀ-ում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի. Պեսկով
prev Նախորդ նորություն

Անկարայում հանդիպել են Էրդողանն ու Ալիեւը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, այս մասին հաղորդում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը:


Հայտնի է, որ Ալիևին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երկու նախագահները առանց լրագրողների ներկայության համատեղ ճաշի են մասնակցել փակ դռների ետևում:


Հանդիպումը տեղի է ունեցել երկու պետությունների ստրատեգիական համագործակցության խորհրդի իստի շրջանակներում:


Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հանդիպումից հետո Ալիեւն ու Էրդողաբնը հանդես կգան հայտարարությամբ:


Հիշեցնենք, որ իշխանական տարբեր շրջանակներից, այդ թվում Արցախի ՊԲ-ից այս օրերին, երբ ՀՀ-ում տեղի են ունենում քաղաքացիական զանգվածային անհնազանդության գործողություններ ընդդեմ ՀՀԿ-ի, հայտնում են, որ Ադրբեջանը շփման գծում սկսել է ուժերի կուտակում եւ կարող է գնալ ռազմական արկածախնդրության:


Տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը:


 Տպել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել 20-աամյա զինծառայող
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար