24.11.2024
Ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի. ՌԴ նախագահի խոսնակը ՀՀ-ում իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց

Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց Երևանի ձերբակալվածների պահման վայրից:

Քիչ առաջ այստեղ էր ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:


Նրա հետ դուրս եկան նաև պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
Փաշինյանը հայտարարեց, որ երեկոյան հանրահավաքում կխոսի իր ու Կարեն Կարապետյանի հանդիպման մանրամասներից: Նաև նշեց, որ շարժման բոլոր մասնակիցները, որոնք ձերբակալված են, պետք է րոպե առաջ ազատ արձակվեն:


Փաշինյանը հայտարարեց, որ իրեն ազատ են արձակել, որովհետև Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն և իշխանությունն այլևս հայ ժողովրդինն է:


Մի քանի րոպե անց նա արդեն Տիգրան Մեծ պողոտայում էր, որտեղ ընթանում է բազմահազարանոց երթ:

Քաղաքացիները իրեր հրմշտելով փորձում են նրան մոտենալ, նրանք վանկարկում են «Նի-կոլ», «Հաղթել ենք» փորձում գրկել նրան, ծափահարում են, ողջագորվում: