24.11.2024
Ձերբակալվել է ևս 11 ցուցարար. ձերբակալվածների ընդհանուր թիվը հասավ 41. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի. ՌԴ նախագահի խոսնակը ՀՀ-ում իրավիճակի մասին

Կրեմլում գտնում են, որ Հայաստանում զարգացումները իր ներքին գործն են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Այդպես է նա արձագանքել հարցին, թե արդյոք տարածաշրջանում ապակայունացման սպառնալիք չի տեսնում Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով:


Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին.


«Հայաստանը մեր դաշնակիցն է, երկիր, որի հետ մենք զարգացնում ենք ամենասերտ հարաբերությունները: Հայաստանի ԵԱՏՄ անդամ է, այնպես որ մեզ համար շատ կարևոր է այդ երկիրը և մենք շատ ուշադիր հետևում ենք այնտեղ տեղի ունեցող զարգացումներին»,- նշել է Պեսկովը:


Հարցին՝ Գյումրու ռուսական բազայում հատուկ ռեժիմի մասին տեղեկություններ կան, պեսկովը հորդորել է դիմել ՊՆ-ին: Նա նաև անտեղի է համարել հիպոթետիկ այն եզրակացությունները, թե Ռուսաստանը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հայաստանի ներքաղաքական խնդիրների կարգավորման համար:


«Կրեմլի գծով ես ձեզ ոչինչ ասել չեն կարող: Դուք գիտեք, որ նախագահը վերջերս շփումներ է ունեցել, շնորհավորել գործընկերներին ընտրվելու կապակցությամբ: Այնպես որ բարձր մակարդակում նման շփումներ կան, բայց ինչ-որ խորհրդատվություններ՝ չեմ կարող հստակ ասել»,- ասել է նա, մասնավորապես պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը դիմել է Մոսկվային խորհրդատվության համար:


ՌԴ նախագահի խոսնակը նաև զարմացել է այն հարցից, թե ինչու պետք է Մոսկվան միջամտի: Իսկ ճշտմանը, թե հիփեթետիկ, եթե պատկերացնենք, որ Երևանը օգնություն կխնդրի, արձագանքել.


«Այստեղ հիփոթետիկ եզրակացությունները տեղին չեն»: