24.11.2024
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում. նոր գրառում
prev Նախորդ նորություն

Դա սպառնալիք չէ ու չպետք է այդպես դիտվի. Վիգեն Սարգսյանը սրբագրեց Սերժ Սարգսյանին

Վարչապետ Սերժ Սարգսյանի մարտի մեկի մասին խոսքերը որևէ կերպ սպառնալիք չի կարող և չպետք է դիտվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


«Դա դիտվում էր որպես նախազգուշացում, որ ցանկացած նման իրադարձությունները կարող են բերել լարվածության և էսկալացիայի, որը որևէ մեկին անհրաժեշտ չէ»,- իր կարծիքը ներկայացրեց նա։


Պաշտպանության նախարարը նշեց, որ այն փաստը, որ երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայացավ ցույց է տալիս կառավարության և վարչապետի տրամադրվածությունն՝ այդ երկխոսությունը տանելու։


«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Երևանում, հերթական փորձաշրջանն է Հայաստանի ժողովրդավարության կայացման համար»,- ասաց նա։


Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև երեկ Նիկոլ Փաշինյանի և մյուս պատգամավորների ձերբակալությանը:


«Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ պարզաբանվի իրավապահների կողմից, իրականում, երեկ պատշաճ տեղեկատվություն տարածվել է, կան հստակ ընթացակարգեր, որը պետք է հաղթահարվի, ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է», - ընդգծեց Պնախարարը։


Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե բանակը դուրս կգա ցուցարարների դեմ, նախարարը հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությունը մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որից հետո Զինված ուժերը կարող են ներգրավվել ներքին գործընթացներում: Բայց, ասաց նա, հասարակությունը պետք է վստահ լինի, որ ՀՀ օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը և դա միմիայն արտակարգ ռեժիմի պարագայում է՝ շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար:


«ԶՈւ կարող են ներգրավվել միայն լրացուցիչ ուժի օգտագործման ձևով, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ՝ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները: Ես չասացի, որ կա ուժի մտադրություն, ես ասացի, որ օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է և իմ, ինչպես նաև, վստահ եմ, բոլոր մեր հայրենակիցների ակնկալիքն է, որ դրա կարիքը, այսինքն` արտակարգ ռեժիմի դրության կարիքը չպետք է լինի` ոչ հիմա, ոչ հետագայում», - հավելեց Վիգեն Սարգսյանը: