20.04.2025
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել 232 անձանց
prev Նախորդ նորություն

Բոլոր ձերբակալվածները անհապաղ պետք է ազատ արձակվեն. Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել:


Հայտարարության մեջ մասնավորապես ասված է:


«Խաղաղ, օրինական և ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը համընդհանուր իրավունք է բոլորի համար։ Եվրոպական Միությունը ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները խորապես կհարգեն այդ իրավունքը և կկիրառեն օրենքը արդար ու հավասարապես՝ համապատասխան Հայաստանի կողմից որդեգրած պարտավորությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։ Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են հավաքներ անցկացնելու իրենց իրավունքներն իրացնելիս, անհապաղ պետք է ազատ արձակվեն։


Շատ կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը արտահայտեն զսպվածություն և գործեն համապատասխանաբար։


Անհրաժեշտ է երկխոսություն, որի կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանը։


Անհանգստացնող է, որ այսօր Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան կարճ հանդիպումը չլուծել հետագա էսկալացիան»։

Մասիս- Էջմիածին խճուղում բախումների արդյունքում հրազենից վիրավորվել է երիտասարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար