25.11.2024
ՀՀ-ն ունի քաղաքական և իրավական բոլոր գործիքները՝ իրավիճակիհանգուցալուծման համար. Բաբլոյան
prev Նախորդ նորություն

Մկրտիչ Արզումանյանը, Էռնա Յուզբաշյանը հրաժարվեցին ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը Facebook-յան իր էջում գրառում է արելո, որում տեղեկացնում է, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումից.

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,- գրառել է նա:

Բացի այս, նույն կոչումից հրաժարվել է նաև սիրված երգչուհի Էռնա Յուզբաշյանը.

«Ես կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունն ու բարեկեցությունը բոլոր մեդալներից ու պարգևներից կարևոր է: Ես հրաժարվում եմ վաստակավոր արտիստի կոչումից»,- գրել է նա:

Նշենք նաև, որ երաժշտական պրոդուսեր, «Կադանս» կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը DW-ի հետ զրույցում հայտարարել է, որ ի նշան  արդար ազատագրական պայքարի առաջնորդների ձերբակալության և ժողովրդին վախեցնելու բողոքի ինքն այլևս չի կարող կրել Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում, որը իշխանություններից ստացել է 2011 թվականին: