24.11.2024
Բակո Սահակյանն Արամ Առաջինի հետ քննարկել է հայրենիք-սփյուռք կապերին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Հրայր Թովմասյանին 2005 թ.-ի ուժը կորցնող Սահմանադությամբ կարգեցին ՍԴ ցմահ նախագահ

Ազգային ժողովում տեղի ունեցած քվերակության արդյուքնում Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց վերջերս ՍՆ դատավոր նշանակված Հրայր Թովմասյանը:


Փակ գաղտնի քվեարկությանը, ինչպես տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը մասնակցել է 93 պատգամավոր: Ձայները, նրա խոսքով, բաշխվել են հետեւյալ կերպ՝ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր:


Քվերակության արդյունքների հայտարարումից հետո, Հրայր Թովմասյանը, որ ընտրվեց ՍԴ ցմահ նխագահ, շնորհակալություն հայտնեց վստահության համար:


Հրայր Թովմասյանը, որը հանդիսանում է նոր Սահմանադրությանը համահունչ կառուցվող անունով խորհրդարանակ, սակայն էությամբ ավտորիտար «սուպեր վարչապետական» համակարգի ճարտարապետներից մեկը, խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի «հայ ազգը լինի ազատ և երջանիկ»:


Հատկանշական է, որ Թովմասյանի թեկնածությունն առաջադրվեց ՍԴ նախագահի պաշտոնում համաձայն 2005 թ-ի Սահմանադրության, որպեսզի կարողանա այդ պաշտոնում մնալ մինչեւ 65 տարեկանը: Հակառակ պարագայում, 2015-ի փոփոխություններով ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ անդամների կողմից եւ կարող է պաշտոնավարել 6 տարի ժամկետով:


Ստացվել է այնպես, որ այս կարգը ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից, սակայն ՍԴ նախագահն ընտրվում է նախկին Սահմանադրությամբ:


ՍԴ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Հարությունյանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Ավելի վաղ գրել էինք, որ այժմ կուլիսային հետաքրքիր զարգացումներ էին ընթանում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ընտրության/նշանակման շուրջ:


Հրայր Թովմասյանի առաջադրման կարգը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ նա ոչ միայն ցանկանում է ՍԴ նախագահ նշանակվել, այլեւ խորհրդարանական համակարգին անցնելու վերջին ամսում, երբ դեռ գործում են 2005 թ.-ին ընդունված Սահմանադրության իրավակարգավորումները, հավերժացնել իրեն այդ պաշտոնում:


Այլ կերպ ասած, Թովմասյանը դեռեւս գործող 2005 թ.-ի Սահմանադրությամբ ընտրվեց ՍԴ ցմահ նախագահ, ոչ թե վեց տարի ժամկետով, որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ:


«Այս հնարքով, այս տեղադրված բանալիով արգելափակվում է նոր Սահմանադրության տրամաբանությունը: Ես կարծում եմ, որ սա հատուկ արվել է նրա համար, որ չեզոքացվի դա, ՍԴ նախագահի պաշտոնում իրականացվի քաղաքական մեծամասնության կամքը՝ քաղաքականացվի ՍԴ-ն: ՍԴ նոր օրենքով հանված է Սահմանադրական դատարանի որոշումների անփոփոխելիության արգելքը: Սա արվել է, որ չեզոքացվեն ժողովրդավարական այն էլեմենտները, որոնք կային այս Սահմանադրության մեջ»,- ավելի վաղ հայտարարել էր ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը:


Այս քայլը, նրա խոսքով, հակասում է Սահմանադրությանը, եթե որեւէ մեկը պաշտոնավարի 65 տարեկանում: