24.11.2024
Հայաստանից ԱՄՆ որոշ տեսակների ապրանքներ արտահանելը կհեշտանա
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանն Արամ Առաջինի հետ քննարկել է հայրենիք-սփյուռք կապերին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի եւ կաթողիկոսության հոգեւոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ:


Այս մասին տեղեկանցում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:


Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Ա-ին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարեւորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: