25.11.2024
Ալիեւը մառազմատիկ պահանջներ կներկայացնի նաեւ մյուս հարեւան պետություններին. Ռուբեն Սադոյան
prev Նախորդ նորություն

Ֆելգենհաուեր. Ադրբեջանի զորավարժությունները ռազմական գործողություններին նախապատրաստումն է

Չի բացառվում, որ Ադրբեջանի զորավարժությունները կապված են մարտի 19-ին ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգում մեկնարկած մանևրերի հետ: Այս մասին հայտարարել է «Նովայա գազետայի» ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը «Кавказский узел»-ի հետ զրույցում:


Փորձագետը նաև նշել է, որ զորավարժությունները պլանային էին, բայց «պետք չէ բացառել Ղարաբաղում ռազմական կոնֆլիկտ, որը, հնարավոր է, վերածվի պատերազմի»: «Ոչ ոք հակամարտությանը ուշադրություն չի դարձնում: Նրանք բոլորն (արտաքին ուժերին- խմբ.) այլ բաներով են զբաղված: Ադրբեջանի զորավարժությունները ռազմական գործողություններին նախապատրաստումն է: Պատրաստվում է և մյուս կողմը», — ասել է Ֆելգենհաուերը:


Նա չի բացառել ադրբեջանական զինուժի ռազմական օպերացիան հայկական ուժերի  դեմ: Փորձագետի խոսքով, առկա է հավանականություն, որ Բաքուն պատրաստվում է ուժերի լայնամասշտաբ տեղակայմանը, որպեսզի առաջին հարվածը հասցնի հայկական ուժերին: «Իրավիճակն այնտեղ վատն է, լարված... նախապատրաստման մասին վկայում է նաև այն, որ զորավարժությունները կանցնեց ռադիոէլեկտրոնային իրավիճակի պայմաններում: Այսինքն՝ կա հնարավորություն անջատել ռադարները, կապը», — շեշտել է նա՝ հավելելով, որ այսօր առկա է միտում մոռանալ ղարաբաղյան հակամարտությունը, քանզի մեծ տերությունները դրանում ուղղակիորեն չեն մասնակցում և գերտերությունների անմիջական բախման հավանականությունը ցածր է:


Իր հերթին ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները Լեռնային Ղարաբաղ ներխուժման նախապատրաստությունն են։ 

Նա նշել է, որ զովարաժություններին մասնակցող 25.000 զորքը Ղարաբաղ ներխուժմանը պատրաստվող զորախումբ է հիշեցնում։ Նրա խոսքով, Ադրբեջանը գնում է ռուսական տանկեր, հրետանի և այլն։ Նա նշել է, որ Բաքուն գնում է լավ որակներ ունեցող Т-90 տանկեր։