25.11.2024
Ֆելգենհաուեր. Ադրբեջանի զորավարժությունները ռազմական գործողություններին նախապատրաստումն է
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղադրել է երկու լրագրողներին ապօրինի կալանավորելու համար

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղադրել է Թուրքիային երկու լրագրողներին ապօրինի կալանավորելու համար:


Մարտի 20-ին հրապարակված դատավճռի համաձայն՝ թուրքական իշխանությունները խախտել են օրենքը` շարունակելով կալանքի տակ պահել Մեհմեթ Ալթանին եւ Սախին Ալպային, չնայած նրան, որ երկրի Գերագույն դատարանը պահանջել էր ազատ արձակել լրագրողներին, հաղորդում է DW-ն:


ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ալթանին եւ Ալպային պետք է ազատ արձակեն եւ վճարեն 21.5 հազար եվրոյի փոխհատուցում: Դատավորները եզրակացրել են, որ ազատազրկումը խախտում է լրագրողների ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ ազատ արտահայտվելու իրավունքը: Ավելի վաղ նույն դատավճիռը կայացվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից, սակայն երկրի իշխանությունները որոշումը կոշտ քննադատության ենթարկեցին, իսկ ստորին ատյանի դատարանները հրաժարվեցին լրագրողներին ազատ արձակել:


Սախին Ալպայը եւ Մեհմեթ Ալթանը կալանավորվել էին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո: Փետրվարի վերջին Ալթանը մեղավոր էր ճանաչվել հեղաշրջման կազմակերպիչների հետ կապերի համար եւ դատապարտվել էր ցմահ բանտարկության: