26.11.2024
Նալբանդյանը զինվորականներին տեղեկացրել է ԼՂ հակամարտության լուծման ջանքերի մասին
prev Նախորդ նորություն

Հինգ շրջանների վերադարձի մասին պայմանագիր գոյություն չունի. Քոչարյան

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով անընդունելի է խոսել բանակցային գործընթացում որևէ զարգացման մասին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:


Նա անդրադարձավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո կսկսվեն ինտենսիվ բանակցություններ: Ըստ Քոչարյանի, այս կոնտեքստում հարկ է հիշել, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝  ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար և հենց բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: 


«Այս ամենը համանախագահները հստակ գիտակցում են և ուղղակի հայտարարում են և՛ Վիեննայի, և՛ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Եվ որպեսզի բանակցային գործընթացում հնարավորություն լինի խոսել առաջընթացի մասին, անհրաժեշտ է, որ կողմերի միջև լինի վստահություն: Վստահության անհրաժեշտ մասը կայանում է նրանում, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Խոսվել է և՛ հետաքննության մեխանիզմի զարգացման մասին, և՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման մասին: Դա անհրաժեշտ պայման է, և առանց դրա վստահություն չի լինի»,- շեշտեց նա:


Ինչ վերաբերում է շրջանների վերադարձի մասին ակտիվացած խոսակցություններին ու, մասնավորոպես, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի այն հայտարարությանը, որ հինգ շրջանների վերադարձի մասին առկա է պայմանագիր, Շավարշ Քոչարյանը ընդգծեց՝  դա ընդամենը Ադրբեջանի ցանկությունն է, որը տարբեր անձանց միջոցով հրամցվում է: Իսկ հայկական կողմը դրան ուղղակի լուրջ չի վերաբերվում. 


«Այդպիսի բան գոյություն չունի և կոչ եմ անում Ադրբեջանի ցանկությունները չտիրաժավորել: Երբ Ադրբեջանից են դրա մասին անընդհատ խոսում՝  հասկանալի է, բայց անընդունելի է, երբ չեղած բանը մեզ մոտ են մատի փաթաթան դարձնում»,- հավելեց փոխարտգործնախարարը: