5.08.2025
Հինգ շրջանների վերադարձի մասին պայմանագիր գոյություն չունի. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացնի ապրիլի 10-ին. Արմեն Աշոտյան

Անցյալ տարվա նոյմեբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը Ազգային Ժողովում կվավերացվի ապրիլի 10-ի հերթական նիստում: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:


Նման հայտարարություն նա արել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:


Նրա խոսքով, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հատվածաբար՝ Հայաստանի կողմից այն վավերացնելու դեպքում: «Ապրիլին Հայաստանի խորհրդարանը վավերացնելու է այն: Կոնկրետ որևէ ժամկետ ասել չեմ կարող, այն կստորագրվի ապրիլյան խորհրդարանական որևէ նիստին: Հավանաբար` ապրիլի 10-11-ին, բայց ոչ ապրիլի 1-ին: Ըստ ամենայնի՝ հենց հերթական նստաշրջանին՝ ապրիլի 10-ին»,- նշեց Արմեն Աշոտյանը:


Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանը դրական որոշում է կայացրել, որ տվյալ համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը: Աշոտյանը նաեւ ընդգծել է որ հայկական կողմը չի կարող անգամ ամենակարևոր փաստաթուղթը վավերացնել ընթացակարգերի խախտմամբ:


Ավելի վաղ Սերժ Սարգսյանը եւ նույն Արմեն Աշոտյանը հայտարարել էին, որ Ազգային ժողովը ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կվավերացնի մինչև մարտի վերջը:


Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրեց անցած տարվա նոյեմբերին՝ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ առաջին պետությունը, որը նաև Եվրոպական միության հետ խորացրեց գործակցությունը:


2017 թ-ի վերջին նիստում Կառավարությունը հավանություն տվեց փաստաթղթին և առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով՝ ըստ ամենայնի, Արմեն Աշոտյանի գլխավորած արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:


Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որի շրջանակում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային անվատնգության հիմնահարցերը, հայ-լեհական հարաբերությունները, Լեհաստանի հետ վիզաների ազատականացման հարցը և այլն։


Նիստի արդյունքում ստորագրվել է եզրափակիչ բանաձև, որտեղ ի թիվս շատ հարցերի անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտությանն ու ՀՀ-Լեհաստան համագործակցությանը։

Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Ջավախք եւ մոմ վառել Սուրբ Նշան «վիճելի» եկեղեցում
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի