22.10.2024
«Պերմյակովի գործը». Բացահայտվել են բազմամիլիոնանոց գողության փաստեր
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Թեհրանը նավթի արդյունահանումը ավելացնելու է քայլ առ քայլ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և միջնորդ վեցնյակի (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ և Գերմանիա) համաձայնությունը, որը նախատեսում է Իրանից պատժամիջոցների չեղարկում, կարող է ժամանակի ընթացքում լրջորեն փոխել նավթային շուկան: Այդպիսի կարծիք են հայտնել փորձագետները:

Commerzbank-ի վերլուծաբանները կանխաեսում են, որ 2016թ.-ի կեսին Իրանը կարող է ավելացնել նավթի արդյունահանումն օրական 500 հազար բարելով և ևս այդքան՝ մինչև հաջորդ տարի: ING-ի փորձագետները կարծում են, որ Իրանը նավթի արդյունահանումը ավելացնելու է քայլ առ քայլ, այլ ոչ թե միանգամից: Այսպիսով այս տարվա չորրորդ եռամսյակում նրանք կարող են ավելացնել նավթի արդյունահանումն ավելի քան 300 հազար բարելով:

Մի շարք խոշոր միջազգային ընկերություններ, այդ թվում Shell-ը, արդեն հայտարարել են այն մասին, որ ուսումնասիրում են հնարավորությունները և ցանկանում են աշխատել Իրանում: National Iranian Oil Co միջազգային հարցերով տնօրեն Մոհսեն Գամսարին հայտարարել է, որ Իրանի համար նավթի արտահանման գերակա ուղղությունը Ասիան է լինելու՝ մոտիկ գտնվելու պատճառով:

Այնուամենայնվիվ, Իրանը ցանկանում է վերականգնել իր մասնաբաժինը եվրոպական շուկայում մինչև 42-43%: Իրանը նավթի պաշարներով աշխարհում զբաղեցնելով չորրորդ տեղը, այս տարի արդյունահանում է միջինը 2.8 միլիոն բարել, իսկ արտահանումը գերազանցում է մեկ միլիոն բարելը: Պակիստանի նավթի նախարար Շահիդ Հաքան Աբբասին հայտարարել է, որ դեպի Իրան գազամուղի շինարարության աշխատանքները՝ 700 կմ երկարացության սկսվելու են այս տարվա սեպտեմբերին: Այդ նախագծի արժեքը կազմելու է 2 միլիարդ դոլար:
Լավրով. Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է ակտիվացնել
Հաջորդ նորություն next