Օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը» ջրի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 14,3 դրամով, ինչի արդյունքում այն կկազմի 194,3 դրամ:
Սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում «Ժողովրդի ձայն» ՀԿ անդամներ՝ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը, կոչ արեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարել ընկերության հայտը, իսկ պատկան մարմիններին՝ աուդիտ անցկացնել, քանի որ վստահ են՝ չարաշահումներ կհայտնաբերեն ընկերությունում: Իրենց կարծիքով, «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ կերպով չի իրականացնում իր պարտականությունները և անարդյունավետ է կառավարում Հայաստանի ջրի պաշարները:
Ըստ «Վեոլիա Ջուր» ընկարության պարզաբանումների, սակագնի վրա ազդող գործոններից մեկը` մանրածախ ջրամատակարարման ծավալն է, 2-րդը` էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը և 3-րդ` սղաճը: Ըստ փորձագետների, այս փաստարկները, որոնք ներկայացնում է ընկերությունը ջրի սակագինը թանկացման համար, հիմնավոր չեն:
Բանախոսներից Արման Ղուկասյանն իր խոսքում նշեց. «Մենք համարում ենք «Վեոլիա Ջուր» ընկարության մտադրությունը ջրի սակագինը բարձրացնել անհիմն: Համաձայն ՀՀ Կառավարության կնքած պայմանագրի որոշ կետերի, այդ ընկերությունը իր վրա ստանձնել է պատասխանատվություն ջրի մատակարարաման համակարգի աշխատանքները բարելավվելու, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների միջոցով, ինչը պետք է նպաստեր ջրի սակագնի նվազեցմանը: Միայն 2017 թվականի ընթացքում ջրի սակագինը արդեն երկրորդ անգամ է բարձրանալու, ինչը անթույլատրելի է: Մենք կոչ ենք անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարել «Վեոլիա Ջուր» ընկերության հայտը, իսկ ՀՀ իշխանություններին անցկացնել աուդիտ այդ ընկերությունում:»
Ըստ մեկ այլ բանախոս Ծովինար Կոստանյանի, «Վեոլիա Ջուր» ընկարությունը փաստացի հիմքեր չունի ջրի սակագինը բարձրացնելու համար. «Ընկերության պատճառաբանումներից մեկը կարող է լինել գնաճը, բայց ըստ պաշտոնական տվյալների 2017 թվականիի առաջին վեց ամսվա կտրվածքով գնաճը եղել է շատ չնչին՝ 0,5-0,9 տոկոս, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատրաստվում ջրի սակագինը բարձրացնել 8 տոկոսով: Ինչ վերաբերվում է ջրի սպառման նվազմանը, ապա ԱՎԾ-ի տվյալներին համապատասխան, ջրի սպառումը այս տարի ավելացել է 1,2 տոկոսով: Պայմանագրի այս կետը նույնպես չի կարող հանդիսանալ հիմք ջրի սակագնի բարձրացման համար:»
Բանախոսները զարմանալի են համարում, որ մինչ օրս ընդդիմությունն այս հարցը առաջ չի քաշել: Տպավորությունն այն է, որ կարծես հրահանգել են նրանց այդ խնդրին չանդրադառնալ: